Խմբային դասընթաց ABSR

9֊շաբաթյա հակասթրեսային ճամփորդություն միջազգայնորեն (Շվեյցարիա)

9֊շաբաթյա հակասթրեսային ճամփորդություն
միջազգայնորեն (Շվեյցարիա)
հավաստագրված դասընթացավար Արփինե Մելիքյանի հետ։
Հետաքրքիր պրակտիկ և էվռիթմիկ վարժություններ, քննարկումներ, ինքնադիտարկումներ և արդյունքում լավ ինքնազգացողություն, հիշողության և կամքի ամրացում, սեփական էությանը մոտենալու ևս մեկ փորձ։

Դասընթացը բաղկացած է 7 հիմնական բաժիններից։ Կունենանք 9 հանդիպում, որից առաջինը կլինի ներածական բնույթի, իսկ վերջինը՝ ամփոփիչ։
Յուրաքանչյուր հանդիպում (առցանց/առկա) կունենա տեսական հատված և էվռիթմիկ պրակտիկ մաս։
Էվռիթմիկ վարժությունները, որոնք ներառված են դասընթացի մեջ, կոչված են՝ ամրացնելու մեր 7 կենսական կարևոր պրոցեսները։ Էվռիթմիայի շրջանակներում կծանոթանանք մոլորակների ժեստերին և կօգնենք ինքներս մեզ հաղթահարել նյարդային լարված վիճակները, որոնք առաջանում են՝

  • մոռացկոտության (I շաբաթ),
  • երկար ժամանակ լարված և վախվորած վիճակներում գտնվելու( IIշաբաթ),
  • սեփական ուժերին չվստահելու և ուժասպառ լինելու (III շաբաթ),
  • գերակտիվության և վերահսկողության կորստի ( IV շաբաթ),
  • կախվածությունների ( V գլուխ),
  • իմպուլսիվ և անվստահ վարքի (VI գլուխ),
  • կպչուն մտքերի (VIIգլուխ) արդյունքում։

Շաբաթական մեկ անգամ կհանդիպենք, կզրուցենք, կքննարկենք այս ամենը և Ձեզ կուղեկցենք դեպի հաջորդ բաժին, կբացատրենք ինչպես պետք է կատարել ամենօրյա վարժությունը և ցույց կտանք էվռիթմիկ մասը։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո կստանաք նյութեր, որոնք Ձեզ կօգնեն ինքնուրույն աշխատել շաբաթվա ընթացքում. նկարներ, վարժությունների նկարագրություն, տեքստեր՝ տվյալ նյութի բովանդակության մեջ փոքր֊ինչ ավելի խորանալու համար։

Курс на русском English course

Hintergrund Arpine. Kapan 3
Pricing options