Խմբային դասընթաց ABSR
9֊շաբաթյա հակասթրեսային ճամփորդություն միջազգայնորեն (Շվեյցարիա)
9֊շաբաթյա հակասթրեսային ճամփորդություն
միջազգայնորեն (Շվեյցարիա)
հավաստագրված դասընթացավար Արփինե Մելիքյանի հետ։
Հետաքրքիր պրակտիկ և էվռիթմիկ վարժություններ, քննարկումներ, ինքնադիտարկումներ և արդյունքում լավ ինքնազգացողություն, հիշողության և կամքի ամրացում, սեփական էությանը մոտենալու ևս մեկ փորձ։
Դասընթացը բաղկացած է 7 հիմնական բաժիններից։ Կունենանք 9 հանդիպում, որից առաջինը կլինի ներածական բնույթի, իսկ վերջինը՝ ամփոփիչ։
Յուրաքանչյուր հանդիպում (առցանց/առկա) կունենա տեսական հատված և էվռիթմիկ պրակտիկ մաս։
Էվռիթմիկ վարժությունները, որոնք ներառված են դասընթացի մեջ, կոչված են՝ ամրացնելու մեր 7 կենսական կարևոր պրոցեսները։ Էվռիթմիայի շրջանակներում կծանոթանանք մոլորակների ժեստերին և կօգնենք ինքներս մեզ հաղթահարել նյարդային լարված վիճակները, որոնք առաջանում են՝
- մոռացկոտության (I շաբաթ),
- երկար ժամանակ լարված և վախվորած վիճակներում գտնվելու( IIշաբաթ),
- սեփական ուժերին չվստահելու և ուժասպառ լինելու (III շաբաթ),
- գերակտիվության և վերահսկողության կորստի ( IV շաբաթ),
- կախվածությունների ( V գլուխ),
- իմպուլսիվ և անվստահ վարքի (VI գլուխ),
- կպչուն մտքերի (VIIգլուխ) արդյունքում։
Շաբաթական մեկ անգամ կհանդիպենք, կզրուցենք, կքննարկենք այս ամենը և Ձեզ կուղեկցենք դեպի հաջորդ բաժին, կբացատրենք ինչպես պետք է կատարել ամենօրյա վարժությունը և ցույց կտանք էվռիթմիկ մասը։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո կստանաք նյութեր, որոնք Ձեզ կօգնեն ինքնուրույն աշխատել շաբաթվա ընթացքում. նկարներ, վարժությունների նկարագրություն, տեքստեր՝ տվյալ նյութի բովանդակության մեջ փոքր֊ինչ ավելի խորանալու համար։
